Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) որոշել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ավելի քան կեսդարյա ստեղծագործությունը նշանավորել 1 հազար ֆունտ ստեռլինգ (1247 դոլար) ոսկյա հուշամետաղադրամով, որի աճուրդային արժեքը, փորձագետների գնահատումներով, գերազանցում է 68 հազար ֆունտ ստեռլինգը (ավելի քան 85 հազար դոլար): Այդ մասին հուլիսի 6-ին հաղորդել է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Մետաղադրամն ստեղծվել է նկարիչ Բրեդլի Մորգան Ջոնսոնի դիզայնով:

«Էլթոն Ջոնը, անկասկած, դարձել է թագավորության երաժշտության լեգենդը եւ ճանաչվել իր սերնդի ամենահաջողված երգիչներից եւ երգերի հեղինակներից մեկը,- հայտարարել Է Royal Mint-ի ներկայացուցիչ Քլեր Մաքլենանը:- Եվ մենք ուրախ ենք՝ այդպիսով գնահատելու նրա նշանավոր ավանդը բրիտանական երաժշտության բնագավառում»:

Ամբողջ աշխարհում վաճառվել է 73-ամյա կատարողի ալբոմների 250 մլն օրինակ, ով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված է եղել ընդհատել Farewell Yellow Brick Road հրաժեշտի համաշխարհային շրջագայությունը; Տարեսկզբին Թագավորական դրամահատարանը հուշամետաղադրամ էր թողարկել Queen-ի պատվին: Մետաղադրամն առաջինն է դարձել «Երաժշտության լեգենդների» շարքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: