Հայաստանում հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 349 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսի 29285 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 125088 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11711 պացիենտ, նվազել է' 273-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 16907 անձ' վերջին մեկ օրում 605 անձ:

Ընդհանուր առմամբ, 503 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է: