2017 թվականի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը. Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։
Հավելենք նաև, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։