Վրաց ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեի և սցենարիստ, պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանի համատեղ աշխատանքը՝ «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությամբ։ Ֆիլմը 2016 թվականին «Օսկարի» որակավորում է ստացել։ Այն պատմում է երիտասարդ հարսնացուի մասին, ով փորձության է ենթարկվում հարսանիքի առաջին օրվանից՝ սկեսուրի միջամտության պատճառով։ Ֆիլմի թեման միշտ արդիական է։ «Կարմիր խնձորներ» ֆիլմն ավելի վաղ մասնակցել է Տորոնտոյի և Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոներին: