Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

«Սիրելի՛ բաժանորդներ,

Այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց մեջ ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա մեր գործընկերները։

Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է։

Զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքն այս խոշոր վթարի պատճառով նույնպես խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով, և Ձեր հարցումների պատասխաններն օբյեկտիվ պատճառներով կարող են ուշանալ:

Հավելենք, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ:

Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»: