Համացանցում տեղ գտավ հայտարարություն այն մասին, որ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։

ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկությունը ճշտելու համար զրուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը. «Ֆրիտյոֆ Նանսենում կան վարակվածներ՝ բ10 երեխա, 5 աշխատակից»:

Մեր այն հարցին, թե կորոնավիրուսով վարակվածները արդյոք հոսպիտալացվել են, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Ոչ, որևէ մեկը հոսպիտալացված չէ, նրանք ներկա պահին հաստատությունում մեկուսացած են» ,- պարզաբանեց Սոնա Մարտիրոսյանն ու հավելեց՝ չի կարող ասել, թե վարակի օջախը որտեղից է հայտնվել գիշերօթիկում: