ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ինքնամեկուսացածների համար գործող «StayHome» հավելվածի մասին։
Հավելվածի միջոցով ինքնամեկուսացված անձը լուսանկարում է ինքն իրեն, հայտնում իր ինքնամեկուսացման վայրի մասին՝ կոորդինատների տեսքով: Այդ տվյալների շնորհիվ նա կցվում է 119 շրջաններից որեւէ մեկին և տեղակայման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրում: Սա թույլ է տալիս որոշել` արդյոք տվյալ անձը լքել է ինքնամեկուսացման վայրը, թե ոչ: