Հետևելով ռեփեր  Քանյե Ուեսթի օրինակին՝  Փերիս Հիլթոնը ևս որոշել է իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։

Twitter- ում մոդելը հրապարակել է տեսանյութ՝ #ParisForPresident (Փերիս՝ նախագահ) հեշթեգով

Նա նշել է, որ կցանկանար երգչուհի Ռիհաննային տեսնել իր թիմում. «Նա գեղեցիկ է և տաղանդավոր, կարծում եմ, որ նա հիանալի փոխնախագահ կդառնա»:

Հիլթոնը նաև ասել է, որ եթե նա հաղթի, ապա նա Սպիտակ տունը ներկելու է վարդագույն և թույլ կտա այնտեղ բնակվողներին ունենալ ընտանի կենդանիներ: