COVID-19-ի դեմ ամերիկյան Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութի փորձարկումների ուսումնասիրության վաղ փուլում հաջողվել է կամավորների մոտ կտրուկ բարձրացրել իմունապաշտպանությունը: Համապատասխան տվյալներ պարունակող հոդվածը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո ի հայտ են գալիս որոշ հակամարմիններ, սակայն չորս շաբաթ անց պահանջվում է երկրորդ դեղաչափը, որից հետո պատվաստանյութը առաջացնում է ուժեղ իմունապաշտպանություն՝ բոլոր 45 կամավորների մոտ:
Moderna-ի գործադիր տնօրեն Սթեֆան Բանսելը նշել է, որ արդյունքները «հուսադրող են և կարևոր քայլ են հանդիսանում mRNA-1273 անվանումը կրող պատվաստանյութի կլինիկական փորձարկումներում, որը հանդիսանում է COVID-19-ի դեմ մեր պատվաստանյութի «թեկնածուն»»: