Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
«Պաշտոնից ազատել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին»,- ասված է Ալիևի հրամանագրում:
Նշենք, որ Մամեդյարովը ԱԳՆ պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականից։
Արդեն հայտնի է Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի անունը։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք, որ Ալիևը քննադատել էր Մամեդյարովին։ Նախարարների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ հուլիսի 12-ին չի կարողացել գտնել Էլմար Մամեդյարովին: