ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ներկայացվում է, թե ինչ է կառուցվելու Վայոց Ձորի մարզում առաջիկա ամիսներին:
Մասնավորպես Եղեգնաձորում վերակառուցվում են 2-րդ եւ 5-րդ մանկապարտեզները, կտեղադրվեն արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու երեխաների թիվը 210 է: Այս մանկապարտեզները կառուցվել են 1970-ականներին եւ այս ընթացքում առաջին անգամ են հիմնովին նորոգվում ու վերակառուցվում:
Բացի այդ, Եղեգնաձորում զրոյից կառուցվում է նոր դպրոց, այն կունենա վերելակ, թեքահարթակներ, արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու աշակերտների թիվը 432 է: Ներդրվել է 1,17 մլրդ դրամ: