Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում։ Այս անգամ, ոչ ավել ոչ պակաս Վրաստանն են ընտրել նման վայր, և հատկապես Մառնեուլի շրջանը, որտեղ նաև հայեր են բնակվում։ Այս մասին հայտնում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
««Ստոպ օկուպացիային, Ղարաբաղին ազատություն, այնուհետև խաղաղություն» կարգախոսով Վրաստանի ադրբեջանցիները մեծամասշտաբ ակցիա են իրականացնում։
Հատկանշանակն է, որ ինչպես մնացած դեպքերուն, այս դեպքում ևս Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ակտիվ լուսաբանում և թաքնված դրական նոտայով խրախուսում է ակցիայի շարունակությունը։
Ադրբեջանը պարարտ հող է ման գալիս ազգամիջյան բախում հրահրելու համար, և, այսպես ասած, իր համար դաշնակից է փնտրում»,- գրում է փորձագետը։