Օգոստոսին «Island Air» ավիաընկերությունը Երեւանի եւ Լոս Անջելեսի միջեւ 3 չարտերային չվերթ կիրականացնի: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Պետք է նշել, որ վերջին շրջանում մեծացել է դեպի Հայաստան եւ Հայաստանի տարբեր ուղղություններով չվերթների թիվը: Հուլիսի 24-ից չարտերային չվերթներ է սկսել իրականացնել «Air France»-ը»,-նշեց պարետը:
Նա հավելեց, որ պահպանվում է քաղաքացիների միջազգային փոխադրումների արգելքը, այդ թվում տուրիստական նպատակով: