«Տիրություն արեք սրան, դավայ ստուց, քեզ ո՞վ ա կանչել, մենք քեզ չե՛նք ուզում»,- դիմելով «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, ասացին Ամուլսարի հանքի պահապանները: «Լավա հեռանաս՝ քանի աշոտյան չենք արել»,- ասացին ակտիվիստները:
Հիշեցնենք, որ Ամուլսարի տարածքում շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:
Ակտիվիստները հայտարարեցին, որ չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:
Տեսանյութը' 24News.am-ի