Եղբայրներ Էնթոնի և Ջոն Ռուսսոները՝ «Վրիժառուները: Անվերջության պատերազմ» ֆիլմի ռեժիսորները, նկարահանելու են Netflix-ի ամենաթանկ ֆիլմը, հայտնում է DigitalSpy-ը:

«Մոխրագույն մարդ» ֆիլմում նկարահանվելու են Ռայան Գոսլինգը և Քրիս Էվանսը, որն առավել հայտնի է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքում Կապիտան Ամերիկայի դերով:

Ծրագրի աշխատանքներին կմասնակցեն նաև գերհերոսական ֆիլմերի նկարահանող խմբի այլ անդամներ: Ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 200 միլիոն դոլար: