«Էդ ո՞վ ասեց մուտիլովչիկ, ո՞վ ասեց վարչապետը մուտիլովչիկ ա, մի հատ դրան վեկալեք ըտուց»,- այս մասին երեկ Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստների հետ հանդիպմանն արձագանքեց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։
Ի պատասխան Վայոց Ձորի ոստիկանապետի հարցին՝ համացանցում, այսպես ասած, ստորագրահավաք է սկսվել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը, թե «խնդրում եմ + դրեք, մարդը հարց ա տվել»՝ օգտատերերը իրենց դրական պատասխանն են տվել։