Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է, որ հետաքննությունը քննում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, ներառյալ անփութությունը, դժբախտ պատահարը և արտաքին ուժերի ներգրավվածությունը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: «Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի կիրառման կամ այլ գործունեությամբ պայմանավորված»,- ասել է Լիբանանի նախագահը: Նա նաև նշել է, որ հետաքննությունը պետք է պարզի, թե ինչպես է պայթուցիկ նյութը հայտնվել պահեստում: