Գիտնականներն ստեղծել են ուղեղի իմպլանտատ, որը թույլ կտա միացնել այն համակարգչին։ Ինչպես հայտնում է ToDay News Ufa-ն՝ ֆանտաստիկան աստիճանաբար դառնում է իրականություն։
Շուտով մարդկային ուղեղը հնարավոր կլինի միացնել համակարգչին: Հայտնագործումը պատկանում է Միչիգանի համալսարանի մասնագետներին: Նրանց հաջողվել է իրականացնել իմպլանտատ ուղեղի համար, որը սպառում է շատ ավելի քիչ էներգիա, քան նրա անալոգները (90%-ով)։
Այս սարքը կարող է «սեղմել» ուղեղի ազդակները՝ տվյալների ծավալը նվազում է, և համակարգիչն ավելի արդյունավետ է վերամշակում դրանք: Համակարգի ճշգրտությունը բավականին բարձր է, իսկ վերամշակված տեղեկատվության ծավալն ավելի փոքր։
Մասնագետները հույս ունեն իրենց հայտնագործությունը կիրառել նաև բժշկության մեջ։