Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի բաժանման մասին լուրերը: Աստղային միջավայրում լուրեր են շրջանառվում, որ պրիմադոննան գաղտնի ամուսնալուծվել է հեռուստահաղորդավարից: «Պարզապես անպարկեշտ է մեկնաբանել, թե ինչ է կատարվում այդ ընտանիքում», - ասել է Կիրկորովը sobesednik.ru-ին տված հարցազրույցում։֊ «Ես պարզապես այդ լուրը մեկնաբանելու իրավունք և հիմք չունեմ։ Ես պարզապես կարող եմ հետևել»: Արտիստը հորդորել է ամուսնալուծության հարցը թողնել լուծելու իրենց՝ ամուսիններին: Թե որտեղից են տարածվել Գալկինի և Պուգաչովայի ամուսնալուծության մասին լուրերը, դժվար է ասել: Աստղերն իրենք չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, Գալկինը շարունակում է համատեղ լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել Ինստագրամում: Դատելով այս լուսանկարներից՝ նրանց ընտանիքում թագավորում են սերն ու խաղաղությունը: