Հայաստանի տարածքում օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, օգոստոսի 18-19-ը, 21-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին վայրերում  հնարավոր է  կարկուտ: Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5աստիճանով:

 

 

Երևան քաղաքում օգոստոսի 16-ի երեկոյան, 17-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Օգոստոսի 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: