Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 41 846 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 327 մարդ, շարունակում է բուժվել 5787-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 34 982 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 832 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 245-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 186 661 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1067 է: