Բելառուսում գործող «Զվանո» իրավապաշտպանական հասարակական նախաձեռնության տվյալներով՝ Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 5 մարդ: Վիրավորներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այնինչ պաշտոնապես հնչեցվում է մայն 2 զոհի անուն, որոնց մասին տեղեկատվութունը հայտնվել էր ավելի վաղ. նրանք են՝ Մինսկում զոհված Ալեքսանդր Տարայկովսկին ու Գոմելում զոհված Ալեքսանդր Վիխորը:
Երեկ հայտնել էինք, որ անհետ կորածների թիվն առնվազն 76 է: