Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 836 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 251 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1087-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 250 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 476, փաստացի բուժվողներինը՝ 5756 (մեկ օրում նվազել է 8-ով): Մեկ օրում արվել է 1993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 190 560 թեստ: