Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդիմության կողմից օրերս ստեղծված համակարգող խորհրդի անդամների դեմ՝ գրում է tvrain.ru-ն։
«Ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծումը նախատեսված չէ օրենքով, իսկ դրա գործունեությունը հակասահմանադրական է», – նշված է Բելառուսի գլխավոր դատախազության այսօր տարածած հայտարարության մեջ։
«Այդ կառույցի ձևավորումը և գործունեությունը միտված են պետական իշխանության զավթմանը և Բելառուս ազգային անվտանգության խաթարմանը», – այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը։