TriStar Pictures-ը հաղթել է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմ նկարահանելու համար մի քանի ընկերությունների պայքարում։

Երգչուհին 48 տարեկան հասակում մահացել է 2012թ.-ին թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով։ «I Wanna Dance With Somebody» կենսագրական ժապավենը կթողարկվի այդ ողբերգական օրվա 10-ամյակին։

Սցենարի հեղինակը Էնթոնի Մաքքարթենն է՝ Ֆրեդի Մերկուրիի մասին «Բոհեմական ռապսոդիայի», ինչպես նաեւ Սթիվեն Հոքինգի եւ Ուինսթոն Չերչիլի մասին ժապավենների սցենարի հեղինակը։ Նա չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Կենսագրական ֆիլմում հնչեն Հյուսթոնի նախկինում անհայտ երգեր։ Այժմ գլխավոր խնդիրը գլխավեր դերակատարի ընտրությունն է։