Խարկովի մերձակայքում ավազակները կրակել են ավտոբուսի վրա, որը տեղափոխվում էր «Հայրենասերներ՝ հանուն կյանքի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին իր ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը:
Նրա խոսքով՝ ավազակները սպանել են երկու մարդու, մեկին էլ վիրավորել: Նրանք առևանգել են նաև մեկ անձի, որի ինքնությունը չի նշվում:
Իր հերթին, «Ընդդիմության հարթակ. Հանուն կյանքի»-ի պատգամավոր Իլյա Կիվան հայտնում է, որ մի քանի մարդ առևանգվել է: