Կանադայում տղամարդիկ ստեղծել են լողազգեստի նոր մոդել և ստեղծել սեփական Brokini անունը կրող բրենդը:  Այս մասին հայտնում է Led Bible-ը:

Տորոնտոյում բնակվող Չադ Սասկոն և Թեյլոր Ֆիլդը ստեղծել են տղամարդկանց համար բիկինի, որը, նրանց կարծիքով, հեղափոխական է լողազգեստների շարքում:

Պարբերականը հայտնում է, որ առկա է լողազգեստի երկու տեսակ` կապույտ` անանասների պրինտով և  սպիտակ` ֆլամինգոների նկարներով: Լողազգեստն արժե 45 դոլար:

 Brokini-ի պաշտոնական կայքում Սասկոն և Ֆիլդը գրել են, որ երիտասարդ տարիքում «լուրջ չեն վերաբերվել դասերին»  և ժամանակի մեծ մասը վատնել են զվարճանալու և խաղալու վրա:

Հետագայում նրանք ընդունվել են բիզնես դպրոց և ստեղծել իրենց բրենդը, սակայն տաղանդի բացակայության պատճառով խրվել են «բիզնեսի մեջ, որը մեծ գումարներ է կորցնում»: «Մենք հույս ունենք, որ  Brokinis-ը մի օր կդառնա այնքան հայտնի, որ մեզ կհաջողվի ծածկել զանգվածային կորուստները»,- նշել են նրանք: