ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար Արման Սահակյանը դատի է տվել Պետական եկամուտների կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Նա օգոստոսի 31-ին դիմել է Վարչական դատարան ՊԵԿ-ի 10.07.2020թ. կայացրած ֆիզիկական անձի կողմից չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
ՊԵԿ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հայցը դեռևս չեն ստացել:
Azdarar.am-ից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Արման Սահակյանը «Բեյբի Սմայլս» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում անշարժ գույք է ներդրել, սակայն նույն թվականին վերջինս դադարեցրել է իր մասնակցությունը վերոնշյալ ընկերության կանոնադրական կապիտալում:
ՀՀ Հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն վերոնշյալ գույքը համարվում է եկամտային հարկով հարկման օբյեկտ: Իսկ Արման Սահակյանը հանդիսանալով եկամտային հարկ վճարող, սահմանված ժամկետում չի ներկայացրել իր 2018 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկը և չի վճարել եկամտային հարկի գծով պարտավորությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: