Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է 83-ամյա քաղաքական գործչի պաշտոնական ներկայացուցիչը:

«Նախազգուշական միջոցառումների համար կատարված անալիզների արդյունքում Բեռլուսկոնիի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա շարունակում է աշխատել Արկորի իր նստավայրից, որտեղ կանցկացնի կարանտինի շրջանը»,- ասել է ներկայացուցիչը: