Այս պահի դրությամբ կանոնավոր չվերթներ չեն իրականացվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

 

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նշեց, որ կանոնավոր թռիչքների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում և երբ դրանց արդյունքները հանրայնացնելու հնարավորություն լինի, մենք դա անում ենք. «Այս պահի դրությամբ չեմ կարող հստակ ասել, թե երբ ու ինչ ուղղությամբ կվերականգնվեն կանոնավոր թռիչքները։ Այդ ուղղությամբ աշխատանքները պարզապես շարունակվում են ու դրանք ամենօրյա բնույթ են կրում»,-ասաց Աննա Նաղդալյանը։