Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերգեյ Ներսեսյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ: Որոշումը Երևանի ավագանին կայացրեց այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ: Նրա օգտին կողմ քվերակեց ավագանու 47 անդամ:

Քաղաքապետի նոր տեղակալը ներկայացրեց իր կենսագրականը, սակայն որոշ բացթողումներով: Նա մոռացավ նշել, որ եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։  Հակոբյանը ԱԺ-ում ակտիվ չի եղել և աչքի չի ընկել նախաձեռնություններով: ԲՀԿ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե Ներսեսյանն ինչ նախաձեռնություններում է ակտիվ եղել, պատասխանեց, որ ինքը 5-6 ամիս է, ինչ աշխատում է ԱԺ-ում, ինչը համընկել է պանդեմիայի հետ, այդ պատճառով էլ շատ ակտիվ չեն կարողացել աշխատել: Տեղակալը նշեց, որ այդ ընթացքում ինքն ավելի շատ խորհրդատվական ծառայություններ է իրականացրել:

Նշենք, որ Ներսեսյանը 29 տարեկան է, մասնագիտությամբ ֆինանսիստ, և փոխարինելու է նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, որը ղեկավարում էր քաղաքապետարանի ֆինանսական բլոկը։