Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արուսիկ Մկրտչյանը (ավելի հայտնի որպես DJ Վակցինա) ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուբեն Խաչատրյանն իրենց երեխային պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին և ինքը չգիտի՝ ուր է տարել երեխային:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ դեռևս նորություն չկա, չի կարողանում կապ հաստատել երեխայի հոր հետ: Լիահույս է՝ հանրային ալիք բարձրացնելով՝ կկարողանա երեխային վերադարձնել:

«Հերթական տեսակցությունից հետո երեխայիս տուն չի բերել, երեխան վատացել է, խնդրել եմ, որ բերի՝ ես խնամեմ, դրանից հետո երեխային շտապօգնության մեքենայով տարել են Մուրացանի ԲԿ, մի ժամ մնացել է, որից հետո երեխայիս տարել է այնտեղից: Գաղափար չունեմ, թե որտեղ է երեխան: Արդեն 4 օր է՝ երեխայիս չեմ տեսել»,- ասաց DJ Վակցինան:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Ռուբեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Արփինե Հակոբյան