Երեւանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,- նշել է Կարապետյանը: