«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական և ծնողական կազմն այսօր կազմակերպել էին հանդիպում-քննարկում։ Վերջիններս ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերաձևավորել։ Այդ հարցով հունիսի 10-ին դիմել են նախարարություն, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։ 

Ծնողական համայնքի համակարգող Ռոզա Հակոբյանը վստահ է՝ հանրաքվեի միջոցով կկարողանան իրենց խնդրին լուծում տալ․ «Ոչ ոք թող չնշի՝ ինչու պետք է հատուկ մարդու համար օրենք փոփոխել, մենք դրա կարիքը չունենք․ մեր պահանջը իրավական է»,- ասաց Հակոբյանը:

Ծնողական համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Խաչատրյանն էլ նշեց, որ հիմնադրամի վերաձևավորվելու դեպքում իրենք կարող են ավելի կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնել, քանի որ ՊՈԱԿ-ը այլևս զարգանալու հնարավորություններ չի ընձեռում կրթահամալիրին։

Եթե ուսուցիչների և ծնողների պահանջը ձևավորվի, և կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորելու առաջարկն ընդունվի, ապա հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը կկարողանա ղեկավարել կառույցը՝ արդեն որպես «Մխիթար Սեբաստացի» հիմնադրամի տնօրեն:

Հավելենք, որ ծնողները նշված 2 փաստերի մեջ փոխկապակցվածություն չեն տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Հակոբյան