Ենթադրաբար անօթևան զույգը սեքսով է զբաղվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի փողոցներից մեկում: Wral.com-ի հաղորդմամբ` զույգին կենակցելիս տեսել է հարևանությամբ ապրող մի կին` Չելսի Ալմոն-Էնկինասը, ով հայտարարել է` այդ միջադեպը լույս է սփռում համայնքում անօթևանների ճգնաժամի վրա:
Չելսին պարբերականի հետ զրույցում պատմել է, որ զբոսնելիս է եղել, երբ նկատել է, թե ինչպես է մի կին և մի տղամարդ իր հարևանի այգում սիրով զբաղվում կեսօրին: Ըստ նրա` զույգը եղել է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ:
«Ես հարցրեցի` արդյոք իրենց հետ ամեն ինչ կարգին է, և նրանք չպատասխանեցին»,-ասում է ամերիկուհին,- «Ի սկզբանե նրանք ասացին, որ գնամ այդտեղից և ես էլ պատասխանեցի. «Կներեք, հասկանու՞մ եք, որ դուք հիմա սիրով եք զբաղվում ինչ-որ մեկի տան բակում»»:
Ալմոն-Էնկինասը պնդում է` անօթևանների աճող խնդիր կա իրենց համայնքում, բայց նման բան երբեք չէր տեսել:
Այնուամենայնիվ, ամերիկուհին այդ միջադեպից հետո որոշել է բարձրաձայնել անօթևանների խնդրի մասին:
«Եթե ուզում ենք, որ մեր քաղաքն ավելի լավը լինի, ուրեմն պետք է օգնենք նրանց... որովհետև մենք չենք կարող նրանց ուղղակի ասել բարելավեք ձեր կյանքը` առանց ռեսուրսների, գումարի, առանց օգնության: Նրանք, հավանբար, տարիներով փորձել են և հիմա ուղղակի էլ չեն կարող»,- նշել է Չելսին: