Մենք շատ լավ տեսնում ենք, որ այսօր ամենուր՝ բանկերում, դրսում, հավաքներում, անգամ փողոցներում մարդիկ դիմակ չեն կրում, այսինքն՝ դիմակ կրելու որոշումը արդեն իսկ տապալված է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
Տնօրենը կարծում է՝ դասապրոցեսներին դիմակ կրելու որոշումը դեմ է մարդկային առողջ բանականությանը և, իհարկե, առողջությանը։ Լիահույս է՝ իշխանությունները կհասկանան, որ դիմակ կրելը միայն կխանգարի դասապրոցեսին, և որոշումը այլևս պարտադիր չի լինի։
«Դասապրոցեսը արդյունք չի տա, և հեռավար կրթության պես կիջնի կրթության մակարդակը»,- ասաց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։