Ռուս բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը բացահայտել է այն միջոցը, որը կօգնի ազատվել քնից առաջ քաղցրավենիքի նկատմամբ հակումից: Նրա խորհուրդներով տեսանյութը հրապարակվել է «Բժիշկ Կովալկովի քաշի շտկման կլինիկա»-ի YouTube-ալիքում:

Դիետոլոգը հիշեցրել է, որ երեկոյան ժամերին օրգանիզմում արտադրվում է ինսուլին, որը նվազեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ: Հենց այդ պատճառով է մարդու մեջ առաջանում քաղցի զգացում և վնասակար բաներ ու ավելի հաճախ քաղցր մթերքներ ուտելու ցանկություն:

Եթե գիշերը ձեր մեջ առաջանում է քաղցրեղեն ուտելու ցանկություն, նշանակում է ցերեկը չեք կերել ածխաջրեր:

Անառողջ սննդի գիշերային հակումը հաղթահարելու համար Կովալկովը խորհուրդ է տալիս մոտավորապես երեկոյան ժամը 5-6-ին ուտել այնպիսի ուտեստ, որը կբարձրացնի շաքարի մակարդակը: Բացի դրանից, բժիշկը խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչև 100 գրամ ածխաջրեր: