Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին աշնանային նստաշրջանի իր հերթական նիստերն է գումարել: Օարակարգում ընդգրկված է 57 հարց, որից առաջինը ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկումն է:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: