Մենք չենք ուզում ունենալ ՍԴ, որը լինելու է խամաճիկային կամ պատկանելու է իշխանությանը. իշխանությունը ձևավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես չեմ համարում, որ այստեղ որևէ մեկին դավաճանել ենք: Պետք է հասկանալ, թե ովքեր են այդ խոսացողները: Ես վստահեցնում եմ, որ ինչ թեկնածու էլ բերեինք, մշտապես լինելու են տարբեր շահեր: Տարբեր հրապարակախոսներ, վերլուծաբաններ մշտապես ունենում են իրենց պատկերացումները: Քաղհասարակության որոշ շրջանակներ ունեն այլ պատկերացում, իսկ իշխող խմբակցությունը՝ այլ պատկերացում»,-ասաց նա: