Antifake.am-ի ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով, տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում որևէ մեկնաբանություն չտվեց տեսանյութի վերաբերյալ:

Տեսանյութի տարօրինակությունն այն է, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են: Բացի պարողներից տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք, կարծես թե, ոչ սթափ վիճակում են:

Երաժշտությունն ապահովող բարձրախոսի վրա տեսանելի է ինչ-որ խաչ: Տեսանյութի վերջում նկատում ենք ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին: Թե ինչ գործ ունեն Ասյա Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանի որդին մի միջավայրում և թե ինչ է առհասարակ կատարվում այդտեղ՝ դժվար է ասել:

Antifake.am-ի աղբյուրի պնդմամբ տեսանյութում վարչապետի որդին գտնվում է ոչ սթափ վիճակում: