Այսօր , կեսօրին, Բելառուսի մայրաքաղաքում սկսվել է «Արդարության երթ» կոչվող բողոքի ակցիան: Տասնյակ հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի Լուկաշենկայի նստավայր։ Հաղորդում է Ren.tv-ին։ Մինսկի Օրլովսկայա փողոցում, Սվիսլոչ գետի կամրջի ետևում, անվտանգության ուժերը վահաններով պատ են կազմել , տարածք են տեղափոխվել հատուկ զրահատեխնիկա, ջրցան մեքենաներ և փակել են ճանապարհը դեպի Անկախության պալատ:Առայժմ բողոքի ակցիան դա տեղի է ունենում առանց ոստիկանության հետ լուրջ բախումների:

Մինսկի կենտրոնում մետրոյի վեց կայարաններ են փակվել ։Մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել Նեմիգա և Մոգիլև փողոցներից ։

Հիշեցնենք ,նախօրեին Բելառուսում չարտոնված ցույցերի ընթացքում 430 մարդ էր բերման ենթարկվել: Մինսկում ձերբակալվել է 415 մարդ:

Արդեն վեցերորդ շաբաթն է Բելառուսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են Լուկաշենկայի հրաժարականը և նոր նախագահական ընտրությունների անցկացում: