Գերմանացի գիտնականները պարզել են, որ փոքրիկի սրտի կծկումները կարող են հաճախանալ, եթե նրա մայրն անհանգստանում է: Առաջին անգամ նման ներգործություն է գրանցվել երեք ամսական երեխայի մոտ: Գիտնականները ենթադրում են, որ երեխաների նման վիճակի վրա կարող է ազդել մոր հետծննդյան ընկճախտը: Իսկ երկարատև բացասական ազդեցությունը հետագայում հոգեբանական խնդիրների կհանգեցնի:

Գիտնականներն, ընդհանուր առմամբ, հետազոտել են 50 զույգ «մայր-երեխա»: Ընդ որում, կանանց 20%-ի մոտ նկատվել է անհանգստություն և ընկճախտ: Բոլոր կանանց առաջարկվել է անցնել «Անշարժ դեմք» թեստը: Դա այն վիճակն է, երբ երեխայի հետ շփվող անձը նրա հետ մեկ ակտիվ շփվում է, մեկ էլ՝ շարունակելով ակտիվ շփումը՝ մտովի մեկուսանում է: Այս դեպքում երեխայի մոտ սթրես է առաջանում: Առողջ նորածինն այդ ժամանակ բացասական հույզեր է ցուցադրում: Իսկ ահա դեպրեսիվ մայրերի երեխաների մոտ այդ ամենին ավելանում է նաև արագ սրտխփոցը:

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հետծննդյան ընկճախտը բացասական է ազդում կյանքի որակի վրա՝ ինչպես մոր, այնպես էլ երեխայի: