Հայկական կողմից 4-5 դիրքի կորուստ կա և վերականգնման հնարավորություն: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Ինչ վերաբերում է տարհանումներին, Սամվել Բաբայանն ասաց, որ տարհանումներ կան, ամեն ինչ արվում է, որ խաղաղ բնակչությունը չտուժի:

«Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի մի շարք բնակավայրեր հրետակոծվել են, այդ մարդիկ տարհանվել են»,-ասաց Բաբայանը: