«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի կոչը.
«Պատերազմական այս դժվարին պահին կոչ եմ անում համախմբվել` անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից:
Հարգելի՛ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Արցախի հարգարժան նախագահ Արայիկ Հարությունյան,
կոչ եմ անում շուտափույթ միավորել փորձառու դիվանագետներին, քաղաքական և զինվորական գործիչներին` անկախ ներքաղաքական դիրքորոշումից, քանի որ պատերազմն ընթանում է թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական և թե՛ քաղաքական ոլորտներում:
Նախագահ Հարությունյան, ոգևորված ենք Ձեր սառնասրտությամբ և զգոնությամբ, ինչպես նաև մեր զինվորների քաջությամբ ու հայրենասիրությամբ: Լիահույս ենք, որ համատեղ ուժերով այս պատերազմից հաղթանակած ենք դուրս գալու:
Այս պատերազմում ևս ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ մեր միասնականության շնորհիվ»: