Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ծավալած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մոտ 100-120-ը բուժօգնություն է ստանում. մյուսները շարք են վերադարձել: Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ վիրավորների մի մասը տեղափոխվել է Հայաստանի հոսպիտալներ և հիվանդանոցներ:

«Նրանց մեծ մասը ստացել են թեթև վիրավորումներ և արդեն իսկ վերադարձել են շարք: Այժմ վիրավորների թիվը նվազել է, երբ մենք հանում ենք թեթև վիրավորների թիվը, ովքեր շարունակում են ծառայությունը, ապա ստացվում է, որ 200 վիրավորից 100-120-ն են մնացել: Մյուսներն արդեն կազդուրվել են ու կատարում են իրենց մարտական խնդիրները»,- նշեց Հովհաննիսյանը:

Խոսելով ծանր վիրավորների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ վիճակագրական տվյալներ չի կարող ներկայացնել: