Հայաստանը դեռ չի դիմել  ՀԱՊԿ-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետ կապված, բայց իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը խոցեց ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նշենք, որ ավելի վաղ  ArmLur.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները: 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ Ադրբեջանի ԱԳ եւ ՆԳ փոխնախարարները:  Հանդիպումը կայացել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում: