Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։

Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին թմրեցված վիճակում է պատերազմ ուղարկում, սա ռազմական հանցագործություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։