Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 30-ին Երեւանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Հրաչ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ փետրվարին իր ծանոթի բնակարանում, զանգահարելու պատրվակով, վերցրել է նրա բջջային հեռախոսն ու բացահայտ հափշտակելով' հեռացել:
Հրաչ Բ.-ն հայտնել է նաեւ, որ նույն ժամանակահատվածում հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ սեղանի վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն: