Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայող Դավիթ Հակոբյանը Աբովյան քաղաքից էր, 19 տարեկան: Ընտանիքում երկու եղբայր էին, ինքը՝ ավագն էր: Դավիթը հաճախել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոց:
«Տաղանդավոր, լուսավոր, բարի»,- դպրոցում այսպես են հիշում Դավիթին: