«Այսօրվա զոհերի և վիրավորների մասով տվյալները դեռևս ճշտվում են»,-ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի ուղղությամբ հակառակորդի հարձկմանը զոհ գնացած քաղաքացիների տվյալների հրապարակմանը:
«Մինչև երեկ զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից 1-ը երեխա, 7-ը կանայք և 11-ը տղամարդիկ: Այս պահին, քանի որ որոշների անձնական տվյալները ճշտելու փուլում ենք, չենք կարող ասել, թե քանիսն ինչ տարիքի են, բայց նախնականորեն, 19-ից մոտ կեսը 50 տարեկանից բարձր է: Թե ինչից են զոհվել՝ պատճառները տարբեր են. կան դեպքեր՝ հրետանային կամ հրթիռային հարվածներից, կան դեպքեր՝ ԱԹՍ-ների հարվածներից, կան դեպքեր՝ բարձր դիպուկայնությամբ հրթիռային հարվածներից, կան նաև դեպքեր օդուժի կողմից ռմբահարումներից»,- մանրամասնեց ՄԻՊ-ը:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս պահի դրությամբ կարող են պնդել, որ զոհերի մեծամասնությունը դիտավորյալ թիրախավորված է եղել. «նպատակային կետային թիրախավորում՝ քաղաքացիական բնակչությանը»,- ասաց նա: